News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եղեգնաձորի հյուրանոցներից մեկում Ամանորի գիշերը տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը հնարավոր է՝ շարունակվի Հատուկ քննչական ծառայությունում:

NEWS.am-ի հետ զրույցում Վայոց ձորի դատախազ Նաիրի Ավագյանը հայտնեց, որ նախաքննությամբ պարզվել է, որ խմբի կազմում խուլիգանություն կատարողներից մեկը հանդիսանում էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակից` պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ, ուստի քրեական գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում շարունակելու հարցը քննարկելու համար ուղարկվել է գլխավոր դատախազություն:

«Եղեգնաձորի մի խումբ երիտասարդներ, լինելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, առանց որեւէ լուրջ պատճառի, իրենց անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով բռնության եւ որպես զենք օգտագործվող առարկաների` դանակի եւ մետապլաստե խողովակների ձողերի գործադրմամբ, խուլիգանական մղումներով վիճաբանել էին Եղեգնաձորի Երեւանյան խճուղի 1 հասցեում տեղակայված իրենց հանգիստն անցկացնող հայր ու որդի Հայկ եւ Սամվել Գալստյանների հետ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվեցին հանցագործություն կատարած 3 անձանց ինքնությունը, ովքեր խուլիգանություն, բնակարան ապօրինի մուտք գործելու, ինչպես նաեւ բնակարանից ուրիշի գույքի եւ որսորդական հրազենի գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին, ապա նաեւ` կալանավորվեցին»,- դեպքի մանրամասները ներկայացրեց մարզի դատախազը:

Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով, գործի շրջանակում կալանավորվել են հորեղբոր որդիներ Ֆրունզե եւ Վահե Բադալյանները, որոնք նախկին պատգամավոր, Մոսկվայաբնակ գործարար Սամվել Սարգսյանի ազգականներն են: Նշենք, որ Բադալյան եղբայրներից մեկը Ռուսաստանում 3 անգամ դատապարտված է եղել, Հայաստան էր վերադարձել վերջերս եւ վարկած կա, որ ցանկանում էր «օրենքով գող» դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ