News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներգաղթի վերաբերյալ Կոնգրեսի ցանկացած ծրագիր, որը չի նախատեսում ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանին պատի կառուցում, «պարզապես ժամանակի վատնում է»: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«DACA-ի վերաբերյալ ցանկացած գործարք, որը չի ներառում սահմանին ուժեղացված անվտանգության միջոցառումներ եւ  անհրաժեշտ պատի կառուցում՝ ժամանակի վատնում է: Մարտի 5-ը մոտենում է, եւ դեմոկրատները չեն հետաքրքրվում DACA-ով: Գնացեք գործարքի», - Twitter-ում գրել է նա:

«Ներգաղթյալ երեխաների նկատմամբ հետաձգված միջոցառումներ» (DACA) անվանումով ծրագիրն ընդունվել է հինգ տարի առաջ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի կողմից: Անցյալ տարվա սեպտեմբերին Թրամփն այն չեղյալ հայտարարեց: Ծրագիրը թույլ էր տալիս անօրինական ներգաղթյալների երեխաներին համար հետաձգել հնարավոր արտաքսումը, որոնք հիմնականում Լատինական Ամերիկայի երկրներից 16 տարին չբոլորած ԱՄՆ-ն էին եկել:

Ըստ 2016-ի տվյալների՝ այս ծրագրից օգտվել է մոտ 750 հազար մարդ, որոնց կեսն ապրել է Կալիֆորնիա եւ Տեխաս նահանգներում: ԱՄՆ-ում նրանց անվանում են նաեւ «երազողներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ