News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի երթի ընթացքում թեթեւ միջադե գրանցվեց Մաշտոցի պողոտայում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ոստիկանները թույլ չէին տալիս երթի մասնակիցներին Մաշտոցի պողոտան ամբողջ լայնքով փակել եւ երթ անել՝ կոչ անելով շարժվել միայն մեկ հատվածով։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք պայքարում են նաեւ ոստիկանների ընտանիքների համար։ «Ձեր ընտանիքներն էլ ամենօրյա ռեժիմով գնումներ են կատարում խանութներից եւ զգում այդ թանկացումները։ Ավելին, ձեր աշխատավարձերը անցած տարվա ընթացքում չեն բարձրացվել»,- նշել է նա՝ ոստիկաններին կոչ անելով չխոչընդոտել երթի ընթացքին։

Ի վերջո, երթի մասնակիցները շարժվեցին առաջ՝ փակելով Մաշտոցի պողոտայի մի հատվածը։

Երթն ընթանում է Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղով։

Երթի մասնակիցները վանկարկում են «Թանկացմանն ասում ենք՝ ոչ», «Թալանին ասում ենք՝ ոչ» կարգախոսները։

Երթից հետո Շառլ Ազնավուրի հրապարակում ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու իրենց հետագա անելիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ