News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս փուլը պատմագրության մեջ կոչվելու է «Խառը կանաչու» ժամանակաշրջան։ Այդ մասին «Ելք» դաշինքի անցկացրած երթից հետո Շառլ Ազնավուրի հրապարակում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասնելով՝ նա նշել է, թե նախորդ երթից հետո կրկին թանկացումներ են գրանցվել, բենզինը թանկացել է։

«Պատմագրության մեջ կան դարաշրջաններ, կա բրոնզո դարաշրջան, երկաթե դարաշրջան։ Մեր ընթացիկ շրջանը կոչվելու է «խառը կանաչու» դարաշրջան։ Թանկացումները հասել են արդեն դպրոցական բուֆետներին, պրոցեսը ըստ էության ծավալվում է մարզերում, դիզվառելիքի թանկացումը բերում է  նոր թանկացումների։ Իսկ կառավարությունն ասում է՝ զատո խառը կանաչին էժանացել է 30 տոկոսով։ Ու հայտարարում են՝ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Ասում են՝ մեր աղքատները չեն մեռնի, իմունիտետ են ձեռքբերել»,- ասել է Փաշինյանն ու նշել. «Այս մոտեցումը մենք անթույլատրելի ենք համարում։ Մեր խնդիրը արտագաղթը չէ, այլ որ Հայաստանի տնտեսությունը, ի վերջո, լինի մրցունակ»։

Նա նշել է, որ դաշինքը ԱԺ-ում արտահերթ նիստի առաջարկ է անելու, ներկայացնելու է հարկային նոր օրենսգիրք, որ գները հետողորմյա լինեն։ Առաջարկելու են նաեւ եկամտահարկը նորից բերվի նախորդ ցուցանիշին։

«Իշխանությունը պետք է տեսնի, որ պրոբլեմ ունի, որ գնա կոնկրետ քայլերի։ Կգնան թանկացումների այքնան ժամանակ, քանի դեռ չի տեսել, որ ՀՀ քաղաքացին թանկացումներին շոշափելի կերպով ասում է՝ ոչ»,- նշել է Փաշինյանը։

Նա նշել է, որ շարունակելու են փողոցային պայքարը, սակայն հստակ օրը չի հայտնել։

Նշենք, որ երթն անցել է Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղով։

Երթի մասնակիցները վանկարկել են «Թանկացմանն ասում ենք՝ ոչ», «Թալանին ասում ենք՝ ոչ» կարգախոսները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ