News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից Սիրիայի քրդաբնակ Աֆրին ներխուժումից հետո թուրքական ոստիկանությունը սոցկայքերում Աֆրինի գործողությանը դեմ արտահայտվողների լայնածավալ որս է սկսել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե սոցկայքերում Աֆրինի գործողության ընթացքում «ահաբեկիչներին աջակցող» գրառումների պատճառով ձերբակալվել է 449 անձ։

Միեւնույն ժամանակ նշվում է, որ Աֆրինում գործողության դեմ բողոքի ցույցի դուրս եկած եւս 124 քաղաքացի է ձերբակալվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ