Փետրվարի 5-ի առավոտյան, անհայտ անձը ավտոմեքենայով մոտենալով Նյու Յորքի քաղաքապետարանի շենքին, ինքնասպան է եղել, Twitter-ում հաղորդել է քաղաքի ոստիկանության բաժինը:
Ըստ ոստիկանների՝ դեպքը տեղի է ունեցել մոտ 7:30-ին: Միջին տարիքի տղամարդ վարորդը ղեկին նստած կրակել է ինքն իրեն: Նրա ինքնությունը դեռ չի հաստատվել, ինչպես նաեւ արարքի եւ ինքնասպանության համար ընտրված վայրի դրդապատճառը, հաղորդում է USA.one-ն:
Ոստիանությունը կատարվածը «եզակի դեպք» է անվանել եւ բնակիչներին հանգստության կոչ է արել:
Ողբերգության վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները: Centre Street-ից (от Chambers Street до Park Row) հարավ, ինչպես նաեւ Park Row-ում Spruce Street-ից մինչեւ Broadway երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է: