St. Lucieва շրջանի լողափից ծովային կրիաների ձվերը գողանալու համար Ռիվյերա Բիչի երկու բնակիչ դատապարտվել է ազատազրկման, հաղորդում է Ֆլորիդայի դատախազությունը, գրում է USA.one-ն:
60-ամյա Կարլ Լոուրենս Կոբը եւ 50-ամյա Ռայմոնդ Սոնդերսը ձերբակալվել են 2017 թվականի մայիսի 24-ին, երբ նրանք ավտոմեքենայով տեղափոխվում էին կրիայի ձվերը: Ընդհանուր առմամբ, գողացել են ավելի քան 460 ձու, որոնք, իհարկե, մտադիր էին վաճառել:
Նրանց դատապարտել են 7 ամիս ազատազրկման եւ ազատվելուց հետո 2 տարվա վերահսկողության: