News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայի մի շարք աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել:

«Սխալ ախտորոշում է եղել, տնօրենը մեզ հրահանգել է դիմում գրել եւ գործից դուրս գալ: Մի քանի հոգու անփույթ աշխատանքի պատճառով մենք առանց աշխատանք ենք մնում՝ ամենուր թանկացումներ են եւ գործազրկություն»,– վրդովվեց մեր աղբյուրը:

Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք բժշկական կենտրոնի տնօրենի հետ:

Աշխատանքից հեռացման հարցը լսելուն պես արձագանքեց. «Ինչի՞, տնօրենն աննորմա՞լ է, որ ամբողջ լաբորատորիայի աշխատակիցներին գործից ազատի»:

Նրա խոսքով՝ մարդն ինչպես կվերաբերվի այն փաստին, որ անալիզի պատասխանները մոտավոր գրվեն:

«8 ամիս է՝ ես այդ մասին նրանց անընդհատ զգուշացրել եմ, որ նման բան չանեն: Ես զգացել եմ, որ պատասխանները սխալ են»,– ասաց նա:

Նունե Ավանեսյանը 8 ամիս է՝ բժշկական հաստատություն է ղեկավարում: Համոզվելու համար, որ աշխատակիցները անալիզի պատասխանները ճի՞շտ են հայտնում, փորձ է կատարել:

«Իմ երկու երակները կապտած են: Իմ ձեռքից արյուն եմ տվել տարբեր մարդկանց անուններով: Նույն արյունը չէր կարող տարբեր մարդկանց անուններով տարբեր պատասխաններ ունենալ: Եվ վերջապես, մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել եւ ստացել մեզի պատասխան, դա ճի՞շտ է»,– հարց բարձրացրեց տնօրենը:

Նա հավաստիացրեց, որ բուժաշխատողներին չի հրահանգել հեռացման դիմում գրել: Տնօրենի պնդմամբ՝ աշխատակիցները հասկացել են իրենց սխալը եւ աշխատանքից հեռանալու որոշում կայացրել:

«Ես ասել եմ՝ դուք չեք կարողանում աշխատել»,– նշեց նա:

Մոտ 8 աշխատող սեփական կամքով ազատման դիմում է գրել: Կան մարդիկ, որոնք ծանուցումներ են ստացել: Լաբորատորիան այստեղ 15–16 աշխատող ունի:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ