News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պետության գլուխը չի կարող լինել մի մարմնի մեջ, որի ղեկավարը վարչապետն է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ապրիլից  գործող Անվտանգության խորհրդի կազմին,  որտեղ չեն լինելու  ՀՀ եւ ԱԺ նախագահները։ Անգամ որոշ ՀՀԿ–ականներ են տարակուսած, որ երկրի եւ խորհրդարանի ղեկավարները ընդգրկված չեն այս կարեւոր  կառույցում։

«Հանրապետական կուսակցությունում տարակուսած մարդ չկա, նրանք Սահմանադրության կողմնակիցներն են եւ շատ լավ հասկանում են, որ այլեւս նոր նախագահը պետության գլուխն է, բայց ոչ գործադիրի ղեկավարը։ Ի տարբերություն գործող անվստանգության խորհրդի՝ ապրիլի 9–ից գործող խորհուրդը ոչ թե նախագահին կից մարմին է լինելու, այլ գործադիր մարմնի մաս, եւ չի կարող նախագահը, որը պետության գլուխն է, լինի գրծադիր մարմնի ստորաբաժանման կազմի մեջ, նույնն էլ պառլամենտի անդամը։  Ոնց որ ասենք՝ ինչի վարչապետը ԱԺ խորհրդի անդամ չէ, ԱԺ խորհուրդը ԱԺ մարմինն է, անվտանգությունը կառավարության մարմինն է։ Պետության գլուխը չի կարող լինել մի մարմնի մեջ, որի ղեկավարը վարչապետն է»,–մեկնաբանել է Շարմազանովը։

Տպել
Ամենաշատ