News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մալդիվների նախագահ Աբդուլլա Յամենը Գերագույն դատարանի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու որոշումից հետո ներքին քաղաքական ճգնաժամի կապակցությամբ 15 օրով արտակարգ դրության մտցնելու մասին է հայտարարել:

AFP-ի տվյալներով՝ վերջին տարիներին Մալդիվներում այլախոհության ճնշման հետեւանքով քաոս է տիրում այն բանից հետո, երբ նախագահը 2013-ին իշխանության գալուց հետո գրեթե ամբողջ քաղաքական ընդդիմությանը բանտարկել էր:

Այս որոշումը Յամենի հակառակորդներին հնարավորություն է տալիս խորհրդարանական մեծամասնություն ստանալ, ինչը կարող է հանգեցնել նրա իմպիչմենտին:

Բացի այդ, դատարանի որոշումը նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդի վերադարձի համար հնարավորություն է ստեղծել, որը մեղադրվել էր ահաբեկչության մեջ եւ արտաքսվել Մեծ Բրիտանիա: Առաջիկա ընտրություններում Նաշիդը կարող է գործող նախագահի մրցակիցը դառնալ:

Սակայն Յամենի կառավարությունը մինչ օրս հրաժարվել է կատարել դատարանի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ