News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կանայք «Պուստ գովորյատ» հաղոդման ժամանակ դեմ առ դեմ հանդիպել են: Իհարկե, վեճն անխուսափելի է եղել, գրում է Dni.ru-ն:

Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայան եւ Տատյանա Վլասովան սկսել են միմյանց մեղադրել եւ սարսափելի լեզվակռիվ են սկսել հանդիսատեսի առջեւ: Վլասովան մինչ օրս չի կարողանում ներել Վիտալինային: Տատյանա Սեգեեւնան վստահ է, որ դաշնակահարուհին գողացել է իր ամուսնուն:

Վիտալինան ի պատասխան ասել է, որ Ջիգարխանյանն իրեն միայնակ էր զգում. իբրեւ թե Տատյանա Սերգեեւնան մեկնել էր ԱՄՆ եւ լքել  ամուսնուն:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայան որոշել է արդարանալ եւ Վլասովային մեղադրել է երկերեսանիության մեջ:

 «Եվ սա ասում է այն կինը, որը արտաամուսնական կապից երեխա է ունեցել եւ Արմեն Բորիսովիչի հետ փախել է՝ թողնելով մանկահասակ երեխային», - ասել է Վիտալինան:

Հաղորդման վերջում հաղորդավար Դմիտրի Բորիսովը հայտարարել է, որ չնայած բոլոր տարբերություններին, Ջիգարխանյանի նախկին կանայք ունեն մեկ ընդհանուր բան. Ջիգարխանյանը Տատյանայի հետ բաժանումից հետո մեղադրել է նրան իր փողերը եւ անշարժ գույքը խլելու մեջ: Այժմ նույնը կատարվել է նաեւ Վիտալինայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ