News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դաղստանի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Վասիլեւը ցրել է հանրապետության կառավարությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա նաեւ տարածաշրջանի կառավարության նախագահի պաշտոնակատար է նշանակել Անատոլի Կարիբովին, որը մինչ օրս կատարում էր Դաղստանի կառավարության առաջին փոխնախագահի պարտականությունները:

Ավելի վաղ, Դաղստանի վարչապետի պաշտոնակատար Աբդուսամադ Գամիդովին  եւ նրա երկու տեղակալներ Շամիլ Իսաեւին, Ռայուդին Յուսուֆովին եւ կրթության նախկին նախարար Շահաբաս Շախովին բյուջետային միջոցների յուրացման կասկածանքով ձերբակալել էին:

 Հաղորդվել էր, որ խուզարկության ընթացքում Գամիդովի մոտ հայտնաբերել են «TT ոսկե ատրճանակ», «Բերետտա» եւ Մակարով ատրճանակ, երկու Կալաշնիկով հրացան եւ փամփուշտներ: 

Դաղստանի վարչապետի պաշտոնակատարին եւ նրա երկու տեղակալներին խարդախության մեղադրանքով ձերբակալել են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ