News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ հաշմանդամների կազմակերպած բողոքի ակցիային: Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը փորձում է ոլորտից դուրս մղել հնաբնակներից գերմանական «OTTO-BOCK» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին:

Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ այդ բողոքի ակցիայից հետո նախագահի վերահսկողական ծառայությունը սկսել է զբաղվել պրոթեզավորման ոլորտով, մասնավորապես վերահսկողության ծառայության աշխատակիցներն այցելել են մրցույթում հաղթած կազմակերպություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատել է կատարվածը՝ տեղեկացնելով, որ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները Ս.Սարգսյանին ուղղված նամակի հետքերով «այցելել են ինչպես մրցույթի մասնակից «Ինտերօրթո» ՍՊԸ, «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ եւ հաշմանդամների աջակցության «Սատար» ՀԿ, այնպես էլ մրցույթին առնչվող գերատեսչություններ: Հարցի ուսումնասիրությունն այս պահին ընթացքի մեջ է»:

Ի դեպ, այսօր նախարարությունը խոստացել է վերջնական արդյունքները հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. Կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները
Վարկային համաձայնագրով նախատեսված է, որ վարկառուն կօգտագործի վարկը...
Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի...
ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունը
Հանդիպման ընթացքում ընդգծվել է օգտակար հանածոների մատակարարման…
Ամենաշատ