News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կարգադրել է խոհրդարան փոխանցել շվեյցարական Novartis դեղագործական ընկերության հունական մասնաճյուղի շուրջ կոռուպցիոն սկանդալի գործով բարձրաստիճան քաղաքական գործիչների կաշառակերության վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին երկրի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը լրագրողներին հայտնել է վարչապետի մոտ խորհրդակցությունից հետո, որը վերաբերում էր աշխարհի 55 երկրներում դեղերի գնի բարձրացմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ գործում ներգրավված են 2 նախկին վարչապետ եւ 8 նախկին նախարար: Մի քանի քաղաքական գործիչներ, որոնց անունները մամուլում հրապարակվել են, հերքել են Novartis-ի գործին ցանկացած մասնակցություն:

Արդարադատության նախարարը նրանց անունները չի հրապարակել, սակայն նշել է, որ Novartis-ի գործը «ժամանակակից հունական պետության ստեղծումից ի վեր ամենամեծ սկանդալն է»: Երեքշաբթի առավոտյան գործը կփոխանցվի խորհրդարանի նախագահին, կիրազեկվեն քաղաքական կուսակցությունները, եւ փաստաթղթերի հիման վրա նրանք կկարողանան իրենց դիրքորոշումը մշակել, հայտարարել է Կոնտոնիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Ամենաշատ