News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելը պատրաստվում է Լիբանանի սահմանի երկայնքով բաժանող պատ կառուցել, այս մասին նշված է Լիբանանի նախագահ Միշել Աունի հայտարարության մեջ, որը նա կատարել է ՄԱԿ Լիբանանի հարցով համակարգող Փերնիլ Կարդենի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսրայելը վերջերս նախաձեռնեց ենթակառուցվածքների ստեղծում  «երկնագույն գծի» (ՄԱԿ կողմից ճանաչված Իսրայելի եւ Լիանանի սահմանը) արեւելյան եւ արեւմտյան հատվածներում բաժանող պատի կառուցման համար»,- հայտարարել է Աունը:

«Լիբանանը համարում է, որ «երկնագույն գիծը» չի համապատասխանում Լիբանանի եւ պաղեստինյան տարածքների միջազգային սահմանին»,- հավելել է նա:

Իսրայելը Լիբանանի սահմանին բետոնե պատի կառուցումը սկսել է 1948 թվականին եւ մինչեւ հիմա իր բնակավայրերի շուրջ պաշտպանական գծեր է ստեղծում:

Իսրայելում պատնեշային այս կառույցները ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն են համարում եւ նախընտրում են անվանել «անվտանգության պարիսպ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ