News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հինգերորդ գումարման խորհրդարանում կին-պատգամավորների եռյակ էր ձեւավորվել: Խոսքն այն ժամանակվա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ-ական պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանի ու Կարինե Պողոսյանի մասին է: Նրանք խորհրդարանում գրեթե միշտ միասին էին, ավելին՝ ընդմիջումներին Մուրադյանն ու Պողոսյանն անմիջապես գնում էին Նաղդալյանի աշխատասենյակ եւ վերադառնում դահլիճ այնտեղից:

Սակայն վեցերորդ գումարման խորհրդարանում «եռյակ միությունը» փլուզվել է, թեեւ երեքն էլ պատգամավոր են: Նախ` Հերմինե Նաղդալյանն արդեն նախկին դիրքը չունի, նա շարքային պատգամավոր է, հավանաբար այդ պատճառով էլ ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը այնքան էլ չի շփվում երբեմնի ընկերուհու հետ:

Ինչ վերաբերում է Կարինե Պողոսյանին, նա հիմա ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է. հիշում եք՝ ԱԺ ընտրություններից առաջ իր զարմիկի՝ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Պողոսյանն էլ դուրս եկավ ՀՀԿ-ից: Եվ հիմա դա կարծես խանգարում է շփվել նախկին ընկերուհիների հետ: Վերջինս նախընտրում է իր ժամանակն անցկացնել «Ծառուկյան» խմբակցության կանանց հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ