News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ձվի արտադրության բնագավառում 2017թ. մի փոքր զիջեցինք 2016 թ. արտադրությանը: Դա հատկապես պայմանավորված էր նրանով, որ նոյեմբեր ամսին խնդիր ունեցանք՝ չկարողացանք նա­խատեսված արտադրությունը կազմակերպել: Իհարկե, օբյեկտիվ պատճառաբանություն կար փետրվար-մարտ ամիսներին թռչնագրիպ տարածքային կարանտինի պատճառով չկարողացանք ածան հավերին ժամանակին կոմպլեկտավորել, եւ, բնականաբար, նոյեմբեր ամսվա ռոտացիան ձգձգվեց»,- մեր թղթակցի հետ զրույ­ցում ասել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, ընդգծելով, որ ձվի արտադրությունը կտ­րուկ ավելացել է դեկտեմբեր-հունվար ամիսներին: «Հիմա մեծ թիվ ունենք, որի ձեռքը կրակն ենք ընկել, պետք է այդքանն իրացվի»,- ասել է նա:

Հարցին՝ հնարավո՞ր է դրանով պայմանավորված գնանկում լինի, նա պատասխանել  է՝ հնարավոր է. «Հաստատ չեմ ասում, որովհետեւ նման բան ասել չի կարելի: Եթե մյուս արտադ­րատեսակների գները բարձրանում են, իսկ մի արտադրատեսակի գինը նվազում է, դա միայն ու միայն գերարտադրությունից կարող է լինել, ուրիշ ոչ մի բանից: Հնարավոր է գնանկում լինի, ուղղակի չեմ կարող համոզված ասել: Քանի որ միանգամից ձվարկումը սկսվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին, այդ գլխաքանակները մտել են մթերատվության տակ, որին անհամբեր սպասում էինք նախորդ տարվա նախատոնական առեւտրի ժամանակ, հիմա ձվի արտադ­րության քանակն ամբողջ հունվարին ավելացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ