News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթը՝ բիթքոինը (bitcoin) երեքշաբթի էժանացել է ավելի քան 6 հազար դոլարով եւ մեկ օրվա ընթացքում  կորցրել է արժեքի քառորդ մասը, հետագայում կարելի է ակնկալել մինչեւ 5 հազար դոլար արժեզրկում, այդ մասին են վկայում սակարկությունների տվյալներն ու փորձագետների գնահատականները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 8,2 տոկոսով՝ հասնելով 6,346 հազար դոլարի, ավելի վաղ այն արժեզրկվել էր 6 հազարից էլ ավելին։ Bitfinex կրիպտոարժույթի բորսայում գինը նվազել է 24,2 տոկոսով՝ հասնելով 6,351 հազար դոլարի, իսկ OKEx-ում նվազել է 23 տոկոսով՝ հասնելով 6,38 հազարի։ CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը նվազել է 25,8 տոկոսով՝ հասնելով 6,127 հազար դոլարի։

CoinMarketCap-ի տվյալներով՝ Ethereum-ը նվազել է 31,3 տոկոսով՝ հասնելով 581,47 դոլարի, Ripple-ը 26,6 տոկոսով՝ հասնելով 0,598 դոլարի, իսկ , Bitcoin Cash-ը՝ 29,2 տոկոսով՝ հասնելով 800,55 դոլարի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ