News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մալդիվների ոստիկանությունը խորացող քաղաքական ճգնաժամի ֆոնին կալանավորել է երկրի Գերագույն դատարանի 2 դատավորի, հայտնում է Associated Press-ը:

Կալանավորվել են Աբդուլլահ Սաիդը եւ Ալի Համիդը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալդիվների նախագահ Աբդուլլահ Յամինը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել:

Արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել, երբ կառավարությունը հրաժարվել է կատարել Գերագույն դատարանի որոշումը ընդդիմության առաջնորդների 9 բանտարկյալներին ազատելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ