News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երկուշաբթի օրը ԱՄՆ ֆոնդային բորսայի կտրուկ անկումը հանգեցրել է նրան, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ 114 միլիարդ դոլար են կորցերլ, այս մասին են վկայում  Bloomberg Billionaires Index-ի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Բլումբերգ» գործակալությունը:

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրը 3.8-4.6 տոկոսով անկում են ապրել՝ ԱՄՆ պարտատոմսերի եկամտաբերության աճի կապակցությամբ մտավախության ֆոնին, Dow Jones-ը  եւ S&P 500-ը այդպիսով չեղարկել են 2018-ին գրանցած ամբողջ աճը:

Գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում ամենից շատ նվազել է Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթի կարողությունը. նա մեկ օրվա ընթացքում 5.1 միլիարդ դոլար է կորցրել: Երկրորդ տեղում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ՝ մեկ օրում 3,6 միլիարդ դոլար կորուստով: Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը երրորդ տեղում է՝ մեկ օրվա ընթացքում 3.3 միլիարդ դոլար կորուստով:

Նրանց հաջորդում են Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը, որոնք կորցրել են 2,3-ական մլրդ դոլար, իսկ Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսի կորուստները կազմել են 2,25 մլրդ դոլար։

Ընդհանուր առմամբ, Bloomberg-ի վարկածով, միլիարդատերերի հնգյակը չի փոխվել։ Առաջատարը Բեզոսն է՝ 116 մլրդ դոլար ունեցվածքով, երկրորդ տեղում Գեյթսն է՝ 91,6 մլրդ դոլար, իսկ երրորդը՝ Ուորեն Բաֆեթն է՝ 85 մլրդ դոլար։ Չորրոդ տեղում Մարկ Ցուկերբերգն է՝ 74,7 մլրդ դոլարով։ Հնգյակը եզրափակում է Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ 74 մլրդ դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ