News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ծխելու դեմ առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը փող պոկելու ձեւ է։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին ԱԺ-ում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը։

Նա նշել է, թե դեմ է ծխելու արգելքին եւ առողջապահության նախարարության մշակած օրենքին:

«Զոռով ասեմ՝ մի ծխի, ֆլան, ֆստան… փող պոկելու ձեւ ա, էլի»,- ասաց Ս.Սարոյանը` նկատելով, որ ինքը ծխող մարդ է, ինչպես կարող է կողմ լինել օրենքին, իսկ տուգանքները չափազանց բարձր են, մարդիկ այդքան փող չունեն: Դիտարկմանը, որ առողջապահության նախարարն ասել է, թե ծխողներն անհաջողակ են, Ս.Սարոյանն արձագանքեց. «Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա»:

Նշենք, որ ՀՀառողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն կարգելվի փակ տարածքներում, հասարակական վայրերում, առաջացրել է հասարակական լայն դժգոհություն:

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծը, բացի մի շարք արգելքներից, նախատեսում է նաեւ տուգանքներ: Տուգանքի նվազագույն չափը 50 հազար դրամ է, իսկ առավելագույնը՝ 700 հազար:

Տպել
Ամենաշատ