Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ հաջորդ հանդիպումը Աստանայում կարող է տեղի ունենալ փետրվարի 20-ին: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Քայրաթ Աբդրահմանովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ըստ այն տեղեկատվության, որ մենք ստանում ենք Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ներկայացուցիչներից... կողմերը նախապատրաստվում են Աստանայում բանակցությունների հերթական փուլին` համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների: Խոսքը փետրվարի 20-ի մասին է, սակայն այս տեղեկատվությունը երաշխավորող երկրների կողմից վերջնական հաստատում է պահանջում», - լրագրողներին ասել է Քայրաթ Աբդրահմանովը: