News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի լրագրողները ներկայացրել են վայրի բյության սիրահարների համար 50 լավագույն տուրերի եւ արշավների ցուցակը: The Telegraph-ի ցանկում ընդգրկվել են ամենատարբեր ուղղությունները յուրաքանչյուր ճաշակի համար՝ Արկտիկայում սպիտակ արջերին հետևելուց՝ մինչեւ Նամիբիայի անապատում փղերի եւ առյուծների պաշտպանությունը, Բորնեոյի օրանգուտաններից՝ մինչեւ Մալավիի թիթեռները:

Մասնավորապես, ապագա զբոսաշրջիկները հրավիրվում են մասնակից դառնալ բելառուսական սաֆարիին: Արշավի ընցթացքում պետք է անտառի խորքը գնալ՝ գայլերին, գոմեշներին, ջրշներին, որմզդեղներին, արծիվներին եւ սեւ արագիլներին տեսնելու համար: Դեպի Տայգա արշավը ծրագրվում է վաղ առավոտյան (ժամը 4:00-ին) եւ մթնշաղին, երբ կենդանիներն առավել ակտիվ են: Հինգօրյա տուրի արժեքը մոտավորապես 1400 դոլար է կազմում:

Մեկ այլ շրջագայության շրջանակներում ճանապարհորդներին առաջարկվում է Նիկարագուա մեկնել՝ ազգային պարկի թռչուններին եւ կրիաներին հետեւելու, ինչպես նաեւ Նիկարագուայի լճում Գրանադա կղզյակներն ոսումնասիրելու եւ Մումբաչո հրաբխի խառնարանի մոտ բարձրանալու համար: Նման ուղեւորության արժեքը 12 օրվա համար 1900 դոլար արժե:

Բացի այդ, վայրի բնության սիրահարները կարող են Կենտրոնական Շվեդիայի անտառներ ուղեւորվել՝ հինգ օր շարունակ ջրշներ, գայլեր, լեռնային նամաստակներ եւ գորշ արջեր որոնելու համար՝ գիշերելով լճի ափին գտնվող հյուրանոցում: Ուղեւորության արժեքը  2.400 դոլար է կազմում:

Իսկ ծովային ֆաունայի սիրահարները կարող են Հեբրիդյան կղզիներ ուղեւորվել՝ կետերի, շնաձկների, ծովախոզուկների, դելֆինների եւ ծովառյուծների պաշտպանության եւ ուսումնասիրման հետազոտական ծրագրին միանալու համար: 7 գիշերն այստեղ կարժենա մոտ 1500 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ