News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ունի մի շարք առավելություններ հայկական կողմի նկատմամբ, սակայն ոչ ռազմավարական առավելություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե անկախացումից ի վեր որքան օգտակար է եղել ՀԱՊԿ-ի, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը, գործնականում ինչ է տվել այդ համագործակցությունը նոր ժամանակակից սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու համար բանակն առաջնային նշանակության սպառազինությամբ զինելու առումով:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ Ռուսաստանն ավելի քան նշանակալի ներդրում է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման առումով:  

Հարությունյանի խոսքով՝  1990-ականների սկզբից ի վեր ռուսական ռազմական բազաներում վերապատրաստվել են հայկական բանակի շուրջ 4000 սպաներ, ինչը, նրա գնահատականով, շատ բաների, մասնավորապես՝ երկու դաշնակից երկրների պաշտպանության նախարարությունների սերտ համագործակցության մասին մասին է խոսում:

Բացի այդ, փորձագետը նշել է, որ իր գոյության շրջանում հայկական բանակը, ճնշող մեծամասնությամբ համալրել է ռազմատեխնիկական  բազան բացառապես խորհրդային կամ ռուսական արտադրության զենքերով: Այդպիսով, նախարարի խոսքով՝ 90-ականնների վերջին հայկական բանակն ուներ Ռ-17 «Սկադ» հրթիռային համակարգեր, որը հայկական կողմի համար ապահովել էր հակառակորդի նկատմամբ ռազմավարական առավելություն, քանի որ ծայրահեղ անհրաժեշտության պարագայում կարող էր հարվածել հակառակորդի տարածքում տեղակայված ցանկացած թիրախի ուղղությամբ:

«Հայկական կողմը ունեցել է նաեւ WM-80 համակարգեր (չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ-խմբ.), որը թույլ էր տալիս լուծել դրված խնդիրները: Իսկ հետագայում տեխնիկայի մասով մենք շարունակել ենք դրանք համալրել»,-պարզաբանել է Հարությունյանը՝ հավելելով, որ շուտով ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի շրջանակներում ձեռք են բերվել նաեւ Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգ, ինչպես նաեւ չորրորդ սերնդի ՄիԳ-29  թեթեւ ռազմաճակատային կործանիչը:

Այսպիսով, ռազմական փորձագետը նշել է, որ 1990-ականնների եւ 2000-ականների վերջին Հայաստանը Ռուսաստանից ստացել է ՄիԳ-29 20 ինքնաթիռներ, որն, ընդհանուր առմամբ, կտրուկ ավելացրել է Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավորությունները:

Սակայն սրանով Հայաստանին զենքի մատակարարումը չի ավարտվել: Հայկական բանակը ստացել է 9К720 «Իսկանդերներ», որը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմավարական առավելությունն Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Բաքուն այդպիսի համակարգեր չունի: «Նրանք չունեն ոչ  «Սկադ», ոչ «Իսկանդերներ»: Եվ եթե նրանք առավելություն ունեն մարտավարական որեւէ զենքի առումով, ապա մեր առավելությունը ռազմավարական համալիրների առումով է, քանի որ դրանք կարող են ազդել ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքի, այլ նաեւ դրանց ելքի վրա»,- հայտարարել է Վաղարշակ Հարությունյանը:

Հիշեցնենք, այս տարի ՀԱՊԿ երկրների ռզինվորականնների մասնակցությամբ կանցկացվի «Ռազմական եղբայրություն-2018» լայնամասշտաբ օպերատիվ-ռազմավարական զինավարժությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ