News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտաքսման մեջ գտնվող Մալդիվների նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը Հնդկաստանին եւ ԱՄՆ-ին կոչ է արել միջամտել երկրի քաղաքական ճգնաժամին, որտեղ նախօրեին նախագահ Աբդուլլահ Յամինը 15 օրով արտակարգ դրություն էր հայտարարել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

«Նախագահ Յամին ապօրինի կերպով պատերազմական վիճակ է հայտարարել եւ զավթել է պետական իշխանությունը: Մենք պետք է հեռացնենք նրան իշխանությունից: Մալդիվների ժողովուրդն օրինական կոչ ունի աշխարհի իշխանությունների կառավարություններին, հատկապես՝ Հնդկաստանին եւ ԱՄՆ-ին», - ասվում է ԶԼՄ-ների մեջ:

Նա նշել է, որ ներկայիս  հանգամանքներում Հնդկաստանը պետք է «արագ գործի»: Ըստ Նաշիդի՝ մալդիվյան իշխանությունների վերջին գործողություններն ապակայունացնում են իրավիճակը ոչ միայն այս երկրում, այլեւ նաեւ՝ Հնդկական օվկիանոսի ջրատարածությունում:

Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Յամինի վերջին որոշումները կայացվել են երկրում հասունացող քաղաքական ճգնաժամի ֆոնին:

Մալդիվներում քաղաքական իրավիճակի անկայունության նշանները հայտնվեցին  անցյալ շաբաթ, երբ երկրի Գերագույն դատարանը որոշում կայացրեց ազատել ինը բանտարկյալներին՝ հայտարարելով, որ նրանց դեմ ուղղված մեղադրանքները քաղաքական հիմքեր ունեն: Դատարանը նաեւ որոշում էր կայացրել վերականգնել Մալդիվյան խորհրդարանի 12 ընդդիմադիր անդամների իրավունքները եւ հակասահմանադրական է ճանաչել Մալդիվների նախկին նախագահ Նաշիդի դատավարությունը, որը մեղադրվում էր ահաբեկչության համար: Գերագույն դատարանի որոշումներին ի պատասխան՝ կառավարությունը հեռացրել է  ոստիկանապետին, ով խոստացել էր ապահովել դատավճռի կատարումը: Բացի դրանից, իշխանությունները հրամայել են ձերբակալել երկու ընդդիմադիր պատգամավորներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ