Black Eagles ավիաընկերության ինքնաթիռներից մեկը բռնկվել է Singapore Airshow 2018 ավիացիոն սրահի բացման ժամանակ՝ ցուցադրական թռիչքի պատրաստվելիս: Կազմկակերպիչների տվյալներով՝ օդաչուն թեթեւ վնասվածքներ է ստացել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ ստացված տեղեկության՝ T-50 Golden Eagle գերձայնային ուսումնական ռեակտիվ ինքնաթիռը Չանգի օդանավակայանում վեր թռչելիս դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից եւ բախվել է արգելապատնեշին, ինչից հետո բռնկվել է: Ըստ նախնական վարկածի՝ պայթել է շասսիի կամերան: Միջադեպից հետո օդանավակայանի թռիչքավայրԷջքային գծերից մեկը ավիասրահի շրջանակներում ժամանակավորապես փակվել է: