News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի բնակիչ 58-ամյա Քրիս Արսենոն 300 անտուն կատուների համար իր տունը ապաստարանի է վերածել՝ իր համար պահելով միայն մի փոքրիկ անձնական տիրույթ:

Արսենոն 2006 թվականից ի վեր իրեն նվիրել է կատուներին, այն բանից հետո, երբ երկաթուղուց ոչ հեռու գտել է 30 հիվանդ կատուների: Դա տեղի է ունեցել ավտովթարի արդյունքում Արսենոյի որդու զոհվելուց մի քանի ամիս անց: Նախկին երկաթուղային աշխատողը՝ Արսենոն կապ է հաստատել տեղի բարեգործական կազմակերպությունների հետ՝ իր տանը ընդունելով ավելի ու ավելի շատ կատուների, մինչեւ նրանց թիվը հասել է 300-ի:   

«Այս կատուների մեծամասնությունը ենթարկվել է բռնության կամ  նրանց լքել են, ուստի նրանց համար շատ կարեւոր էր այնպիսի տեղ տալը, որտեղ նրանք իրենց անվտանգ կզգային»,- նշել է Արսենոն, փոխանցում է Daily Mail-ը:

«Երջանիկ կատու» ապաստարանը ստեղծվել է Արսենոյի միջոցների եւ մասնավոր նվիրատվությունների հաշվին: Տարեկան ապաստարանի վրա ծախսվում է 101 000 դոլար:

Արսենոն նշել է, որ կատուների համար կառույցները ինքն իր ձեռքերով է պատրաստել: «Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ»,-նշել է նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ