News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵՏՄ երկրների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու եւ ԵՏՄ երկրների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը նպատակ ունի ԵՏՄ երկրների միջեւ բարեխիղճ մրցակցություն ապահովել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հիշյալ հմաձայնագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Նրա խոսքով, համաձայնագիրը հնարավորություն կընձեռի կիրառել արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաների համաձայնեցման մեխանիզմը: «Համաձայնագրով կարգավորվում են հատուկ սուբսիդիաների տրամադրման հանձնաժողովի եւ անդամ երկրների միջեւ փոխգործակցությունը, նաեւ կամավոր ընթացակարգերով հատուկ սուբսիդիաների համաձայնեցման ընթացքը: Մեծ առումով սա սահմանում է, թե որոնք են արդյունաբերական ապրանքների մասով տրվող սուբսիդիաները, նաեւ թե որ սուբսիդիաներն են արգելված»:

Փոխնախարարը նշեց, որ հատուկ սուբսիդիաները տրամադրվում են կոնկրետ ձեռնարկությանը կամ գոյություն ունի հայեցողական մոտեցում, այսինքն չկան չափանիշներ, որ այս-այս ընկերությունները համապատասխանում են չափանիշներին, մյուսները չեն համապատասխանում եւ չեն կարող սուբսիդիա ստանալ:

Համաձայնագիրը նաեւ ենթադրում է, որ մաքսային տարածքում ԵՏՄ երկրներն իրավունք չունեն իրար նկատմամբ կիրառել հակադեմպինգային կամ գնագոյացման գործընթացներ. «Սա մի կողմից հնարավորություն է տալիս չխեղաթյուրել ընդհանուր շուկան, այսինքն չկիրառել մեկը մյուս հանդեպ հատուկ սուբսիդավորում, մյուս կողմից խրախուսում է համատեղ արտադրությունները: Եթե դրանք կամավոր սուբսիդիաներ են, ապա փոխհատուցման մեխանիզմ չի գործում, իսկ եթե չեն համաձայնեցվել նախօրոք, ապա անդամ երկրները կարող են դիմել սուբսիդիա տրամադրող պետությանը՝ համապատասխան փորձաքննություն իրականացնելու: Եթե կա վնասի փաստացի իրավիճակ, այդ վնասը կարող է փոխհատուցվել»,-ընդգծեց Ազիզյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ ԵՏՄ-ում բոլորի համար նույն պայմաններ են գործում, ու եթե որեւէ երկիր որոշել է իր արտադրողներից մեկին խթանել սուբսիդիա տրամադրելով, ապա դա կարող է հանգեցնել մրցակցային արհեստական առավելությունների. «Այս համաձայնագրի իմաստը հենց այն է, որ ԵՏՄ մյուս երկրների նկատմամբ դա չհանգեցնի նման առավելությունների, որից նա կարող է վնաս կրել: Հետեւաբար, եթե որեւէ մեկը նման ցանկություն ունի, պարտավոր է տեղեկացնել ԵՏՄ համապատասխան  հանձնաժողովին, որը կարող է համաձայնել, կամ ոչ: Եթե համաձայնությունը չի ստացվում եւ որեւէ անդամ երկիր շարունակում է սուբսիդավորումը եւ լարվածություն է առաջացնում այլ երկրների շուկաներում, ապա այս համաձայնագիրը թույլ է տալիս դիմել եւ փոխհատուցում ստանալ»:

Նրա խոսքով, հիմնականում հատուկ սուբսիդավորումը վերաբերելու է բարձր տեխնլոգիաներին, որի նպատակը տեխնոլոգիանակ առաջընթացի խթանումն է:

Որեւէ թանկացում արտաքին ազդակի արդյունք չի եղել. Հարկերն եք բարձրացրել. Սերգեյ Բագրատյան

Դատական համակարգը պետք է մաքրվի ակհնայտ, կոպիտ խախտումներ թույլ տվող դատավորներից. Դավիթ Հարությունյան

ՄԻԵԴ-ում պարտվելուց հետո դատավորները պետք է համաչափորեն պատասխանատվություն կրեն. Գեւորգ Կոստանյան

Տեղի է ունեցել սահմանադրական օրենքի ոտնահարում. Մարուքյանը՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու մասին

Կմիանա՞ ՀՅԴ-ն տարածքային ցուցակներով ընտրակարգը փոխելու «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը

Ընդդեմ թանկացումների. «Ելք»-ը ստորագրահավաք է սկսում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ