News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինչու Ռուսաստանի պես մեծ երկիրը, որը Հայաստանից 20-30 անգամ ավելի շատ շաքարավազ է ներկրում, իր ներկրածի մի փոքր բաժինը չի բերում Հայաստան: Այսօր՝ փետրվարի 6-ին, Աժ-ում նման հարցադրմամբ հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Հայաստանում մենաշնորհային շուկաներին:

«Ռուսաստանի պես հզոր պետությունը նույն շաքարավազը 20-30 անգամ ավելի շատ է ներկրում, իսկ եթե մեծ քանակով են ներկրում, բնական է, գներն ավելի ցածր են: Բա ինչո՞ւ դրա մի փոքր քանակը Հայաստան չեն ներկրում: Հաշվի առնելով, որ մեծ քանակով բերելիս էժան է գինը, կարծես թե ձեռնտու պետք է լիներ դրա մի մասը Հայաստան բերել: Այսինքն խոչընդոտներ կա՞ն, որ Ռուսաստան բերած էժան ապրանքից մի փոքր մասը չի հասնում Հայաստան: Գուցե լուրջ պատճառնե՞ր կան, որ չի գալիս»,-հայտարարեց Մելքումյանը:

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ նախորդ տարի Հայաստան է ներկրվել մոտ 36 հազար տոննա կարագ, որից 30 հազարը գալիս է երրորդ երկրներից, 6 հազարը՝ ԵՏՄ-ից, որից 4-ը ՌԴ-ից. «Գների մեծ տարբերություն չկա, որովհետեւ միջազգային գների բարձրացումն ազդում է նաեւ ռուսական շուկայի վրա: Բայց բարձրացված հարցը կարեւոր է եւ պետք է ուշադրության կենտրոնում պահել»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն էլ նշեց, որ օրինակ, 2017-ին Հայաստան է ներմուծվել 80 հազար տոննա շաքար եւ շաքարի հումք. «2017-ին մոտ 17 հազար տոննա սպիտակ շաքար ներմուծվել է ՌԴ-ից, որը նախկինում չի եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ դա հենց ԵՏՄ միասնական տարածք ունենալու արդյունքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ