News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Սմարթ» հետվճարային փաթեթների բաժանորդների համար գործող ակցիայի անժամկետ երկարաձգման մասին: Այս առաջարկը, ըստ որի հնարավոր է օգտագործել նախորդ ամիսների չսպառված րոպեները,  SMS-ները եւ ՄԲ-ները, գործում է 2016 թ․հոկտեմբերից։

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում չօգտագործված րոպեները, SMS-ները եւ ՄԲ-ները գումարվում են հաջորդ ամիս ստացված րոպեներին, ՄԲ ինտերնետին եւ SMS-ներին։ Բաժանորդին առավելագույնը կարող է փոխանցվել սակագնային փաթեթով նախատեսված դեպի այլ ցանցեր րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների 1 ամսվա տրամադրվող ծավալի չափը:

Այսպես, օրինակ, «Սմարթ 7500» սակագնային փաթեթում կարող են  կուտակվել առավելագույնը 350 րոպե դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր, 1 000 SMS եւ 12 000 ՄԲ ինտերնետ:

«Մենք մշտապես ձգտում ենք առավել հարմարավետ ծառայություններ տրամադրել մեր  հաճախորդներին, իսկ այս ակցիայի նպատակն է, որպեսզի մեր բաժանորդներն ամբողջությամբ օգտվեն իրենց փաթեթների տրամադրած հնարավորություններից եւ միշտ կապի մեջ լինեն իրենց մտերիմների հետ։ Այս աննախադեպ առաջարկը դրական արձագանք գտավ բաժանորդների շրջանում եւ մենք որոշեցինք երկարաձգել այն անժամկետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ