News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) աջակցությամբ 21 արտադրողներ երկրի սննդարդյունաբերության ոլորտը ներկայացնում են Մոսկվայում ընթացող ProdExpo2018 միջազգային ցուցահանդեսում։ Հայաստանյան արտադրողները միջազգային գնորդներին են առաջարկում պահածոներ, կաթնամթերք, հյութեր, մսամթերք, հանքային ջուր, ալկոհոլային խմիչքներ։

ՀԶՀ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հայաստանյան 17 ընկերություններ նախորդ ցուցահանդեսի արդյունքում 2.4 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։

«ProdExpo-ն սննդարդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից է, որին մասնակցության թիվն ու արդյունավետությունը տարեցտարի աճում է։ Էքպոն անցած տարի 61 հազար միջին եւ խոշոր գնորդներ, դիստրիբյուտորներ ու այլ այցելուներ է ունեցել։ Հաշվի առնելով արտահանման պայմանագրերի ծավալը, արդյունավետ ենք համարում այս ցուցահանդեսի մասնակցությունը եւ նույնպիսի հաջողություն ակնկալում ենք այս տարի», - նշել է ՀԶՀ միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Հայաստանի զարգացման հիմնադրամը աջակցում է արտադրող ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին՝ արտահանման խթանման նպատակով, նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ