News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փարիզի գլխավոր տեսարժան վայր Էյֆելյան աշտարակը այցելուների համար փակ է եղանակային վատ պայմանների պատճառով, նշված է հուշարձանի Facebook-ի պաշտոնական էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդագրության մեջ նշված է, որ կարող են մուտքի հնարավորություն ունենալ միայն նրանք, ովքեր ռեստորանում սեղան են ամրագրել:

Ֆրանսիայի մայրաքաղաքում արդեն երկրորդ օրն է՝ մանր ձյուն է տեղում: Սպասվում է, որ տեղումները կդադարեն միայն չորեքշաբթի:

Էյֆեկյան աշտարակը Ֆրանսիայի կառավարության պատվերով կառուցվել է 1889 թվականին ինժեներ Գուստավ Էյֆելի նախագծով եւ դարձել է իր ժամանակի աշխարհի ամենաբարձր կառույցը: Սկզբում նախատեսվում էր աշտարակը 20 տարուց հետո ապամոնտաժել, քանի որ փարիզցիներից շատերը չէին հավանել կառույցի դիզայնը, սակայն այդ տարիների ընթացքում այն դարձավ Փարիզի խորհրդանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ