News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սահմանադրության փոփոխությամբ սահմանվել են միջհամայնքային միավորումները, որոնք կարող են ձեւավորվել եւկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահերից ելնելով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացնելիս նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նա խոստովանեց, որ թեեւ մինչեւ հիմա էլ օրենքով սահմանված են եղել միջհամայնքային միավորումները, սակայն իրականության մեջ դրանք սպասված արդյունավետությամբ չեն ձևավորվել և առավել ևս չեն գործել:

Տերտերյանը նշեց, որ այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

Ըստ այդմ, իջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները:

Նրա խոսքով, միջհամայնքային միավորումը կարող է ունենալ գույք, ունենալ եկամուտներ, ծախսեր, կնիք. «Միջհամայնքային միավորման խորհուրդն իրավունք ունի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ անհատական իրավական ակտեր: Միջհամայնքային միավորումը կստեղծվի ավագանիների կողմից կամ օրենքով:

Կանոնադրությամբ կսահմանվեն միջհամայնքային միավորումների լիազորությունները, միավորման անվանումն ու նստավայրը, համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները, եկամուտների ձեւավորման աղբյուրները:

Միավորման լիազորությունները պատվիրակված կլինեն: Միջհամայնքային միավորումների ղեկավարությունը կլինեն խորհուրդները եւ դրանց նախագահները: Խորհուրդները կազմված կլինեն համայնքների ղեկավարներից եւ ավագանու մեկական անդամներից: Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով՝ 5 տարի ժամանակով»,-ասաց փոխնախագահը:

Նշվեց նաեւ, որ միջհամայնքային միավորումները կենսական խնդիր լուծելու համար մի շարք համայնքների, այդ թվում կամավոր սկզբունքով գործող կառույց է:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, որ մի կողմից պետությունը խոշորացնում է համայնքները, հիմա էլ միջհամայնքային միավորումներ է ստեղծում. «Օրինակ Մեղրիի նախկին շրջանը մեկ համայնք է, ու եթե Սյունիքի մարզում նման մեծ համայնքները միջհամայնքային միավորում ստեղծեն, բա մարզպետարաններն ի՞նչ են անելու: Նման միավորումներ ձեւավորելով համոզվա՞ծ եք, որ արտագաղթը նվազելու է, պայմաններ են ստեղծվելու համայնքների ենթակառուցվածքների զարգացման համար»,-հարց ուղղեց Մելքումյանը:

Ի պատասխան Վաչե Տերտերյանն ասաց, որ այս պահին կա 52 խոշորացված համայնք, որոնք միավորում են 462 համայնքներ. «Սյունիքի մարզի 8 խոշորացված համայնքները դասական տեղական ինքնակառավարման մարմիններ են, մինչդեռ միջհամայնքային միավորման պարագայում դրանք ստեղծվում են որոշակի խնդիրներ լուծելու համար՝ օրինակ տարածական պլանավորում, քաղաքացիական կացության ակտերի սպասարկում, մարզային ճանապարհների պահպանում եւ այլն»:

Որեւէ թանկացում արտաքին ազդակի արդյունք չի եղել. Հարկերն եք բարձրացրել. Սերգեյ Բագրատյան

Դատական համակարգը պետք է մաքրվի ակհնայտ, կոպիտ խախտումներ թույլ տվող դատավորներից. Դավիթ Հարությունյան

ՄԻԵԴ-ում պարտվելուց հետո դատավորները պետք է համաչափորեն պատասխանատվություն կրեն. Գեւորգ Կոստանյան

Տեղի է ունեցել սահմանադրական օրենքի ոտնահարում. Մարուքյանը՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու մասին

Կմիանա՞ ՀՅԴ-ն տարածքային ցուցակներով ընտրակարգը փոխելու «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը

Ընդդեմ թանկացումների. «Ելք»-ը ստորագրահավաք է սկսում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց

Տպել
Ամենաշատ