News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Dow Jones արդյունաբերական ցուցիչը  փետրվարի 5-ի առեւտրի արդյունքում նվազել է 1175 կետով, որը դարձել է ռեկորդային անկում ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին վկայում են Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները, փոխանցում է «Դոժդ»-ը:

Բացի այդ, S&P 500 ցուցիչն առեւտրային շրջանի ընթացքում գրանցել  է 4 տոկոս անկում, իսկ Nasdaq-ը՝ 3.8 տոկոս:

Ամերիկյան շուկայում գրանցված անկումն արտացոլվել է նաեւ Ասիայում իրականացվող առեւտրի վրա: Ճապոնական Nikkei-ն բացման պահից գրանցել է 6.1 տոկոս անկում, իսկ Hang Seng Հոնկոնգի ֆոնդային բորսայում բորսային ինդեքսը նվազել է 4.9 տոկոսով, փոխանցում է Associated Press-ը:

Գործակալությունը նշում է, որ անկումը սկսվել է հինգշաբթի: Գնաճի ու տոկոսադրույքների աճի միտումներն առաջացրել է ներդրողների մտահոգությունը:

JPMorgan Asset Management-ի գլխավոր գլոբալ ստրատեգ Դեվիդ Քելլին AP-ի հետ զրույցում բացատրել է, որ անկումը սպասելի էր 2017 թվականի արագ աճից հետո: «Երեւույթը նման է երեկույթում գտնվող երեխայի՝ ուտում է տորթ եւ պաղպաղակ, ապա նաեւ թխվածք, ինչը բերում է չափից շատ ուտելուն»,-ասել է նա:

Սպիտակ տունը, մեկնաբանելով ֆոնդային շուկայում տեղ գտած անկումը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է «երկրատեւ հիմնավոր տնտեսական ցուցանիշների վրա, որոնք ԱՄՆ տնտեսական աճի, պատմական նշանակություն ունեցող ցածր գործազրկության եւ ամերիկյան աշխատավորների աշխատավարձերի բարձրացման հետ զուգընթաց շարունակում են բացառապես բարձր մնալ», փոխանցում է Reuters-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ