News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Հայ ականավոր գործիչ Արամ Մանուկյանի արձանի համար ներկայացված նախագծերից ամենաշատը մեզ համար ընդունելի է հրապարակված տարբերակը»։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Ամեն մեկն Արամ Մանուկյանի վերաբերյալ իր պատկերացումներն ունի, եւ թե ինչ տեսք պիտի ունենա արձանը», - նշել է նա։

Ռուստամյանը վստահեցրել է, որ իշխանությունը որեւէ ձեւով չի խառնվել ու իր տեսակետն արձանի հարցում չի պարտադրել։ Անդրադառնալով  արձանի «հանդերձանիքին», ասել է.

«Նախ գետնին չի ընկած, մեկն ասում է, որ Արամին բարուրել են մանուկի նման, բայց չեն բարուրել՝ պարուրել են, չի կարելի նկարներով եզրակացության գալ», - նշեց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ չի հիշում մի արձան, որի շուրջ բոլորը միակարծիք լինեն։

«Այդպիսի հակակրանքով նայել ու հայտարարություններ անել տեղին չէ։ Մեզ չի էլ սազում հենց սկզբից նսեմացնել դա», - եզրափակեց նա:

Երեւանի քաղաքապետարանը դեռեւս անցած տարի որոշում էր կայացրել՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, տեղադրել Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից, պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։

Արամ Մանուկյանի արձանի նախագծի՝ համացանցում հայտնված տարբերակը քննադատություների առիթ էր դարձել։ Որոշ քննադատներ պնդում են, որ արձանի համար հարմար տեղ ընտրված չէ, ոմանք էլ վստահ են, որ արձանի տեսքը չի արտացոլում Արամ Մանուկյանի կերպարը։

Տպել
Ամենաշատ