News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելով՝  կառավարության գործունեության թափանցիկությունը չի վերանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Կառավարության որոշումները պետք է հրապարակվեն, մենք միանշանակ դա անում ենք։ Մենք առաջարկում ենք կառավարությունում բուն հարցի քննարկումը միայն դռնփակ դարձնել, հակառակ պարագայում քննարկում տեղի չի ունենում: Վեճերը դուրս են գալիս կառավարության նիստից, հենց այդ պատճառով մարդիկ կաշկանդվում են իրենց վեճերը ներկայացնել հրապարակավ», - ասել է նա։

Հարությունյանն ասել է, որ ի տարբերություն նախկինի ապրիլից նիստերը 1 ժամ են տեւելու:

«Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջև», - ասել է նախարարը։

Նա ասել է, որ նիստերը դռնփակ իրականացնելու առաջարկ արվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մինչդեռ վերջինս, ի տարբերություն ներկա վարչապետի, հրաժարվել է։

«Հովիկ Աբրահամյանը մտահոգ էր, որ հասարակությունն ու լրատվամիջոցները չեն ընկալի սա», - հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ