News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 14.30-ին, 1942 թ. ծնված Միքայել Բ.-ն կամավոր հանձնել է նռնականետի 4 արկ եւ հայտնել, որ գտել է իրենց խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս, եւ որ դրանք պատկանել են 1992-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած, 1994 թ. զոհված որդուն:

Ոստիկանության ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Հարութ Ա.-ն եւ կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ` նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 309, 5,45 մմ տրամաչափի` 65, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 23 եւ խոշոր տրամաչափի 3 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը, որը ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 5-ին, ժամը 15.10-ին, 1959 թ. ծնված Մայրանուշ Հ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ, 1 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 29, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 2 եւ 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերվածը պատկանել է իր ամուսնուն, որը մասնակցել է ԼՂՀ պաշտպանական մարտերին եւ 1992թ. Մարտակերտի շրջանում, մարտական գործողությունների ժամանակ, անհայտ կորել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ