News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի աշխարհաքաղաքական իրավիճակը վերջին տասնամյակում շատ արագ փոխվում է, եւ Շվեյցարիան ցավում է, որ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ չեն իրականացվել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատի նախագահ Դոմինիկ դե Բումանը: Նրա խոսքով՝  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը  բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից եւ կնպաստի խաղաղության հաստատմանը:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանում ընտրությունների միջոցով տեղի ունեցած փոփոխությունները նպաստում են նախկինում ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչմանը, որոնք ուղղված են հաշտեցման գործընթացին»,- ընդգծել է Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը: Ընդ որում, Դոմինիկ դե Բումանը նշել է, որ արտաքին հարաբերությունները մեծապես Արտաքին գործերի նախարարության առանձնաշնորհն են, սակայն անհրաժեշտության դեպքում խորհրդարանը մշտական հանձնաժողովների ակտիվ գործունեության միջոցով կարող է դրական ներդրում ունենալ նաեւ այս հարցի լուծման գործում:

Դե Բումանի գործընկեր Արա Բաբլոյանն իր հերթին նշել է, որ ժամանակին հայկական կողմը, չնայած այն հանգամանքին, որ փաստացի 1915 թվականի ցեղասպանության տուժած կողմն է հանդիսանում, եւ չնայած բոլոր մյուս դժվարություններին, պատրաստակամություն հայտնեց կարգավորել հարաբերություններն հարեւան Թուրքիայի հետ՝ առանց որեւէ նախապայմանների:

Սակայն պաշտոնական Անկարան, որը կտրականապես ժխտում է Հայոց ցեղասպանությունը, նախապայմաններ առաջ քաշեց հայկական կողմի համար, ինչը, ըստ Բաբլոյանի, ապացույց դարձավ առ այն, որ Թուրքիան պատրաստ չէ հարաբերություններ հաստատել իր հարեւանների հետ՝ այդպիսով ողջ միջազգային հանրությանը ցույց տալով իր իսկական դեմքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ