News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վայքում նոր ոստիկանապետ է նշանակվել։ Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Վայքի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Մանվել Դավթյանին, որին մեկ շաբաթ առաջ թոշակի են ուղարկել։

Թոշակի է ուղարկվել նաեւ Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Սուրեն Սահակյանը, նրա փոխարեն նշանակվել է փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը։

Նշենք, որ մեր տեղեկություններով, առաջիկայում ոստիկանությունում այլ փոփոխություններ են սպասվում, մասնավորապես մարզային վարչության պետերի ծառայության գծով բազմաթիվ տեղակալներ են ազատվելու զբաղեցրած պաշտոններից։

Տպել
Ամենաշատ