News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է անում Ֆրանսիային բաց, ուղիղ եւ կառուցողական երկխոսություն սկսել Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ։ Արցախի ֆրանսիացի բարեկամները համոզմունք են հայտնում, որ ոչինչ չպետք է խոչընդոտի Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ կապերի հաստատմանը։ Այս առումովՖրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը խստորեն դատապարտում է Ադրբեջանի փորձերը՝ միջամտել Ֆրանսիայի հյուպատոսական գործունեությանը, ինչպես նաեւ ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա՝ Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու նպատակով։

Բարեկամության շրջանակը նշում է, որ Ադրբեջանի նման գործելաոճը դատապարտված է ձախողման, իսկ Ֆրանսիայի եւ Արցախի ժողովուրդների միջեւ կապերի խորացմանն ուղղված հետեւողական ջանքերը շարունակվելու են՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւոր գործոն։

Բարեկամության շրջանակը համարում է, որ Ադրբեջանը փորձում է մեկուսացման եւ առճակատման իր քաղաքականությունը հակադրել խաղաղությանը եւ համագործակցությանը, ինչը միայն խորացնում է տարածաշրջանում առկա խնդիրները։

«Ադրբեջանի փորձերը` ժողովրդավարական Ֆրանսիային պարտադրել իր ավտորիտար ստանդարտները, ուղղակի վրդովեցուցիչ են։ Անթույլատրելի եմ համարում Արցախի քաղաքացիների ազատությունների սահմանափակումը», - նշել է Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Արցախը 1994 թ․ մայիսին կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կողմ է, եւ այս առումով կոչ է անում Ֆրանսիային եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին ուղիղ կապեր հաստատել Արցախի իշխանությունների հետ եւ անկողմնակալություն ապահովել Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի հետ հարաբերություններում։

«Արցախի հետ դիվանագիտական հարաբերությունների անտեսումը խախտում է 1994 թ․ համաձայնագրի տառը եւ ոգին», - նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը։ Նա եզրափակել է՝ ասելով,- «Սա նաեւ անիրատեսկան է այն առումով, որ հակամարտության լուծումը հեռանկար չի կարող ունենալ՝ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կամքը»։

Շրջանակն ընդգծում է, որ Արցախը դարձել է կենսունակ եւ պատասխանատու ժողովրդավարություն՝ նշելով, որ այդ պետությունն այլեւս չի կարող անտեսվել եւ պետք է ճանաչում ստանա միջազգային հանրության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ