News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոլումբիան վրդովված է Սինգապուրում թմրաբարոն Պաբլո Էսկոբարի պատվին անվանված ռեստորան բացելու փաստից, փոխանցում է AFP-ն:

Սինգապուրի ԱԳ նախարարություն ուղարկված 3-էջանոց նամակով Կոլումբիայի դեսպանատունը «լուրջ մտահոգություն» է հայտնել՝ հայտարարելով, որ սրանով պատիվ են արել «Կոլումբիայի պատմության վատթարագույն հանցագործին»:

«Կոլումբիայի դեսպանատունը ցանկանում է որոշ տեղեկություններ հաղորդել՝ հիշեցնելու համար այն սարսափը, որն այս հանցագործը ստեղծել էր Կոլումբիայում, չենք խոսում թմրամոլության մասին, որը նա առաջ է մղել եւ պատերազմի, որը հայտարարել է: Եթե սեփականատիրոջ գաղափարն այն է, որ իր բիզնեսն ավելի գրավիչ եւ նորաձեւ դարձնի, ապա սա խառնաշփոթ է ստեղծում: Քանի որ Կոլումբիան այլեւս նման չէ «Նարկոս» սերիալում պատկերված երկրին: Կոլումբիան այլեւս չի կարող հանդուրժել, թե ինչպես են պատիվ տալիս այդ հանցագործին»,- նշված է նամակում:

Ռեստորանի սեփականատերը AFP-ին ասել է, թե որոշել է «այսպես անվանել ուղղակի այն պատճառով, որ այնտեղ եղել է «բար» բառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ