News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ առաջին դատական նիստը տեղի է ունենալու փետրվարի 12-ին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նախագահող դատավորն է Վահե Միսակյանը:

Ըստ մեղադրանքի՝ Արման Ջանջուղաղյանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռեւս չպարզված անձանց օժանդակությամբ ապրիլի 22-ին ժամը 17:30-ի սահմաններում կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրիում դանակով մի քանի անգամ հարվածել է ՌԴ քաղաքացի, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւին՝ սպանելով նրան:

Արմանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ապրիլի 22-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է սպանվել: Ժամեր անց ոստիկաններին հաջողվել էր պարզել, որ սպանությունը կատարել է 20-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ տարբեր տեղեկությունների, հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Տպել
Ամենաշատ