News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական ջրամբարների ջրի պաշարների պակասն այժմ 75 միլիոն խորանարդ մետր է կազմում: Այս մասին փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Այդ ծավալից 56 միլիոն խորանարդ մետրը Ախուրյանի ջրամբարինն է:

Ըստ նրա՝ տարվա սկզբում ջրամբարների համալրման համար 130 մլն խորանարդ մետր ջուր է պակաս եղել: «Այս պահին ջրամբարները  25 տոկոսով են լցված, մինչդեռ այս ցուցանիշը նշված ժամանակահատվածում արդեն 30 տոկոս պետք է կազմեր»,- նշեց Արսեն Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ պակասը կապված է 2017 թվականի երաշտոտ եղանակի, ինչպես նաեւ տեղումների եւ ձյունահալքի ջրերի պակասի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ