News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի բացառում, որ իրենց դաշինքի օրակարգում իշխանափոխությունը կարող է ընդգրկվել մինչեւ ապրիլ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

«Իշխանափոխության հարցը ժողովրդի ու մեր օրակարգում կարող է հայտնվել հենց վաղն էլ: Երեկ իմ ընկեր, պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց Թունիսի պատմությունը, թե ինչպես կանաչի վաճառող երիտասարդի ինքնահրկիզումը դարձավ արաբական աշխարհի ինքնահրկիզումը: Մեր կարգի երկրները նման բաներից ապահովագրված չեն: Ու թանկացումների, սոցիալական անարդարությունների, անընդհատ մնացող իշխանություների պարագայում շատ հնարավոր է, որ հենց վաղն ու մյուս օրն էլ իշխանափոխությունը դառնա օրակարգ»,-ասաց Արամ Սարգսյանը:

Պատգամավորը շեշտեց, որ դա կարող է լինել, երբ հանրության շրջանում ցանկություն լինի. «Իսկ երբ ժամանակից շուտ է դա արվում, փչացնում ես այն ամենը ինչը կարող է տեղի ունենալ»:

Արամ Սարգսյանը դարձյալ պնդեց, որ թանկացումների օրակարգը քաղաքական բնույթի է: «Չեմ համարում, որ թանկացումների դեմ օրակարգը քաղաքական չէ: Այն միանշանակ քաղաքական օրակարգ է: Ես չեմ համարում, որ մենք այսօր հայտարարենք` այ մենք փողոց ենք հրավիրում ժողովրդին իշխանափոխության համար շատ մարդ կլինի, եթե էդպես լիներ, հավատացեք, որ հրավիրողներ շատ կլինեին, որոնք իրենց ավելի ընդդիմադիր են համարում եւ համարում, որ մարդիկ փողոց չեն դուրս գալիս, քանի որ մեզ չեն վստահում»,- ասել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ