News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուալյան քաղաքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո հյուրանոցի փլուզման հետեւանքով արգելափակվածների թիվը հասել է 29-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Նախնական տվյալներով՝ ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

Կղզու հյուսիս-արեւելքում գտնվող Հուալյան շրջանի ափին տեղական ժամանակով ժամը 23.50-ին գրանցվել է 6.5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կմ խորության վրա:

ԶԼՄ-ների համաձայն՝ ուժեղ ստորերկրյա ցնցումների հետեւանքով մի քանի շենքեր մասնակիորեն կամ ամբողջովին ավերվել են, կամուրջները, ճանապարհների ծածկույթները վնասվել են, մայթերը ծածկված են խորքային ճեղքերով:

Թայվանի պաշտպանության նախարարությունը մոտ 100 զինծառայող է ուղարկել որոնողափրկարարական աշխատանքներին օժանդակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ