News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կարոլինայից 42-ամյա Սթիվեն Փլադլը եւ նրա 20-ամյա դուստր Քեթին կալանավորվել են արյունապղծության մեղադրանքով:

Վիրջինիայում, որտեղ սկսվել է նրանց կապը, եւ որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել, նման մեղադրանքով առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է:

Ծնողները Քեթիից հրաժավել են, երբ նա դեռեւս նորածին էր, հայտնում է WNCN-TV-ն: Աղջիկը մեծացել է որդեգիր ընտանիքում եւ հարազատ հորը հանդիպել է միայն 2016 թվականին՝ նրան գտնելով համացանցով: Այդ ժամանակ նա ապրում էր Ռիչմոնդի արվարձանում՝ Քեթիի մոր եւ 2 դուստրերի հետ: Շուտով այնտեղ է տեղափոխվել նաեւ ավագ դուստրը:

2017-ի մարտին Սթիվենը ապահարզան է տվել: Կնոջ խոսքով՝ իր հեռանալուց առաջ ամուսինը մշտապես քնում էր Քեթիի սենյակում հատակին: 2017-ի մայիսին ինքը տեղեկացել է, որ ավագ դուստրը հղի է:

Դատական նյութերի համաձայն՝ կրտսեր դուստրերն ասել են, որ Քեթիի երեխան  Սթիվենից է, եւ որ նա իրենց խնդրել է Քեթիին մայրիկ անվանել:

Քեթին եւ Սթիվենն ամուսնացել են Մերիլենդում եւ տեղափոխվել են Հյուսիսային Կարոլինա: Անցյալ տարվա աշնանը նրանք որդի են ունեցել: Փլադլի նախկին կնոջ կարծիքով՝ ամուսինը «Քեթիի ուղեղը լվացել է եւ նրան մանիպուլացրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ