News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մակեդոնիան պատրաստ է աշխարհագրական դասակարգիչ ավելացնել իր անվանմանը Հունաստանի հետ վեճը լուծելու համար, որի պատճառով երկիրը չի կարողանում Եվրամիությանը միանալ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Զորան Զաեւը, հաղորդում է Reuters-ը:

Մակեդոնիան ՄԱԿ-ին միացել է 1993 թվականին «Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետություն» նախնական անվանումով, քանի որ Հունաստանը դեմ է, որ երկիրը Մակեդոնիա կոչվի, քանզի Հունաստանի հյուսիսում կա նույն անվանումով նահանգ:

«Կցանկանայի, որ բանակցությունները (Հունաստանի հետ) արդյունավետ լինեն: Մենք պատրաստ ենք անվանման մեջ աշխարհագրական դասակարգչին», - մայրաքաղաքում լրագրողներին ասել է նա:

Զաեւը նաեւ ասել է, որ իր կառավարությունը վերանվանել է հիմնական օդանավակայանը եւ առանցքային ավտոմայրուղին, որը կոչվել է Ալեքսանդր Մակեդոնացու պատվին: Զաեւն ասել է, որ օդանավակայանը վերանվանվելու է «Սկոպյեի միջազգային օդանավակայան», իսկ մայրուղին կկոչվի «Բարեկամություն»:

«Այսօրվա որոշումը հաստատում է Հունաստանի հետ բարեկամության եւ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ