News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների հավաստմամբ, իշխող Հանրապետական կուսակցության ներսում շատերը խորը դեպրեսիայի մեջ են: Նրանք խիստ դժգոհ են կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունից: Ամիսներ առաջ նրանք մտավախություն ունեին, թե Ս. Սարգսյանը 2018–ի ապրիլից հետո կարող է վարչապետ չդառնալ: Մտածում էին՝ եթե նա վարչապետ չդառնա, ապա նոր վարչապետը բոլոր ՀՀԿ–ական պաշտոնյաներին կհանի: Իսկ հիմա, երբ համոզվել են, որ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, դարձյալ նույն մտավախությունն ունեն:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում առանցքային պաշտոններում նշանակում է բացառապես ոչ ՀՀԿ–ականների: Նա ԱԱԾ–ի ղեկավար նշանակեց Գեորգի Կուտոյանին, վարչապետ՝ Կարեն Կարապետյանին, պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյանին, ՀՀ նախագահ է դարձնում Արմեն Սարգսյանին: Թվարկած կադրերից եւ ոչ մեկը ՀՀԿ–ից չէ:

Պատահական չէր, որ ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին դիսիդենտ Վազգեն Կարախանյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ: Դրան ի պատասխան Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Նախագահի թեկնածուի առաջադրման ժամանակ մենք քննարկել ենք տարբեր չափորոշիչներ, որոնց մեջ մասոնականությունը չէր մտնում, իսկ մեր թեկնածուն բոլոր չափանիշներով համապատասխանում էր Սահմանադրությանն ու մեր տեսլականին»: Դուք բացառո՞ւմ եք Արմեն Սարգսյանի մասոն լինելու հնարավորությունը հարցին էլ պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ բացառեմ կամ չբացառեմ...»:

Փաստորեն նա չհերքեց Կարախանյանի կասկածները: Այսինքն, նոր նշանակված կամ նշանակվելիք կադրերի դեմ խոսում են ոչ թե ընդդիմադիրները, այլ հենց կարկառուն ՀՀԿ–ականները:

Կուսակցությունում արդեն անհանգստացած են, որ Սերժ Սարգսյանը, վարչապետ դառնալով, բոլորովին նոր կադրեր կբերի աշխատանքից ազատելով մականունավորներին ու ժողովրդի կարծիքով՝ «հոգնած դեմքերին»: Ոմանք նույնիսկ կարծում են, թե այս դժգոհությունները պայթյունի կվերածվեն ապրիլից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ