News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի ուշ երեկոյան Թայվանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո տուժել է 219 մարդ, 173-ի հետ կապ չի հաստատվել, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի մասին:

6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, տեղական ժամանակով 23.50-ին կղզու հյուսիս-արեւելքում Խուալյան գավառում: Երկրաշաժի օջախը գտնվում է 11 կմ խորությամբ: Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը գրանցել է ավելի քան 4,5 մագնտուդով նվազագույնը 5 հետցնցում, ինչպես նաեւ 5,2 մագնիտուդով 2 հետցնցում:

Երկրաշարժի հետեւանքով լուրջ ավերածություններ են եղել, առնվազն 5 շենք մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է Խուալյան քաղաքում, այդ թվում՝ 11-հարկանի հյուրանոց, ինչպես նաեւ ռազմական հոսպիտալի շոենքը: Վերջին տեղեկություններով՝ փլուզվել են հյուրանոցի շենքի առաջին 3 հարկերը, բազմաթիվ հյուրեր արգելափակված են, նրանցից 116-ին արդեն հաջողվել է տարհանել:

Խափանումներ են առաջացել տրանսպորտի աշխատանքում եւ էներգամատակարարման համակարգում, ավելի քան 700 տուն հոսանքազրկվել է: Վնասվել է նաեւ Խուալյան քաղաքի կամուրջը:

Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, որին մասնակցում են զինվորականները, հրշեջները, փրկարարները, բժիշկները եւ ոստիկանական շներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ