News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման սկանդալի ֆոնին հրաժարական կներկայացնի հենց համաձայնեցվի պամանների ցուցակը, հայտնում է Times Live պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Աղբյուրների տեղեկություններով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեքշաբթի Զումայի եւ ՀԱՀ իշխող կուսակցության՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսի առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսի միջեւ:

Պարբերականը հայտնում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունը հանգեցրել է իշխող կուսակցության գործադիր մարմնի հադիպման հետաձգման, որի ժամանակ պետք է որոշվեր Զումայի հետագա ճակատագիրը:

Վերջին շրջանում երկրի իշխող կուսակցության վրա ընդդիմությունը ճնշում է գործադրում՝ կապված պետական միջոցների վատնման շուրջ ծագած սկանդալի հետ: 2014 թվականից ընդդիմությունը խափանում է օրենսդիր ժողովի նիստերը՝ Զումայից պահանջելով փողերը վերադարձնել պետական գանձարան: Զուման մեղքը հերքում էր՝ պնդելով, որ դրամական բոլոր գործողություններին հետեւել են կառավարական հատուկ ծառայությունները

Զումայի նախագահության ժամկետն ավարտվում է 2019 թվականին, երբ անցկացվելու են նախագահական ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ